Ալբերտ Գյունտեր գերմ.՝ Albert Karl Ludwig Gotthelf Günther |
---|
|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1830(1830-10-03)[1] Նեքարի Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[1] |
---|
Մահացել է | փետրվարի 1, 1914(1914-02-01)[2] (83 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
---|
Քաղաքացիություն | Վյուրտեմբերգի թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Մասնագիտություն | կենսաբան, կենդանաբան, ֆոնդապահ, Ձկնաբան, հերպեսաբան և zoological collector |
---|
Հաստատություն(ներ) | Բնագիտական թանգարան, Բնագիտական թանգարան և Բրիտանական թանգարան |
---|
Գործունեության ոլորտ | կենդանաբանություն[3], Ձկնաբանություն[3] և հերպետոլոգիա[3] |
---|
Պաշտոն(ներ) | President of the Linnean Society of London? |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1] |
---|
Ալմա մատեր | Թյուբինգենի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][3] և գերմաներեն[3] |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Ռոբերտ Գյունտեր |
---|
Albert Günther (zoologist) Վիքիպահեստում |
Ալբերտ Կառլ Լյուդվիգ Գոթգելֆ Գյունտերը (հոկտեմբերի 3, 1830(1830-10-03)[1], Նեքարի Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[1] - փետրվարի 1, 1914(1914-02-01)[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), գերմանական ծագում ունեցող կենդանաբան է, ով հիմնականում աշխատել է Բրիտանիայում, իխտիոլոգ և հերպետոլոգ է, Լոնդոնի Թագավորական միության անդամ է։
Կենսագրություն
Ալբերտ Գյունթերը ծնվել է 1830 թվականի հոկտեմբերի 3-ին Էսսլինգեն-նա-Նեկքարում Շվաբիայում, (Վյուրտեմբերգ)։ Նա ուսումնասիրել է աստվածաբանություն Բեռլինում և Բոննում։ Տյուբինգենում Գյունտերը բժշկություն է սովորել։ Դոկտորական աստիճան է ստացել Նեկքարի ձկների հետազոտության համար (1853)).
1857 թվականին Գյունտերը տեղափոխվել է Լոնդոն և դարձել է Բրիտանական թանգարանի կենդանաբանության բաժանմունքում ասիստենտ, զբաղվել է իխտիոլոգիայով, իսկ Ջոն Էդուարդ Գրեյի մահից հետո 1875 թվականին դարձել է այդ բաժանմունքի տնօրեն (պաշտոնավարել է մինչև 1895 թվականը)։
1865 թվականին Գյունտերը հիմնադրել է "records of zoological litterature" ամենամյա հրատարակությունը, որի առաջին 6 հատորները թողարկել է ինքը ։ Ալբերտ Գյունտերի գլխավոր աշխատանքը — ութհատորանի «Ձկների կատալոգն» է (անգլ.՝ Catalogue of Fishes, (1859—1870)): Նա նաև ուսումնասիրել է սողունների և երկկենցաղների թանգարանային հավաքածուից։
Գյունթերն ընտրվել է Լոնդոնի թագավորական միության անդամ 1867 թվականին և եղել է նրա փոխնախագահը 1875-1876 թվականներին։ Ստացել է բրիտանական քաղաքացիություն 1874 թվականին:Գրեթե քառասուն տարի (1868-1905) նա Լոնդոնի կենդանաբանական միության խորհրդի անդամ էր։ 1877 թվականին նա ընտրվել է Լոնդոնի Լիննեևյան միության անդամ, և նրա նախագահն էր 1896-1900 թվականներին։
Ալբերտ Գյունտերը մահացել է 1914 թվականի փետրվարի 1-ին Քյուում (անգլ.՝ Kew Gardens, այն ժամանակ Սուրրեյ, այստեղ գտնվում են Քյուի Թագավորական բուսաբանական այգիները)[6][7]։
Ալբերտ Գյունտերի որդին Ռոբերտ Գյունտերը հայտնի է որպես գիտության պատմիչ։
Ստեղծագործություններ
Բացի հատուկ հրատարակություններում բազմաթիվ հոդվածներից, Գյունտերը գրել է.
- «Catalogue of the colubrins snakes» (1857)
- «Cat. of the Batrachia salientia» (1857)
- «Reptiles of British India» (1864)
- «Catalogue of fishes» (1859—1870)
- «The gigantic land-tortoises» (1877)
- «Introduction to the study of fishes» (1880; վերամշակած Հայյեկ (անգլ.)ռուս. և այլոց կողմից «Handbuch der Ichthyologie» (1885) գերմանական հրատարակությունում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ Oxford Dictionary of National Biography 2004. Vol 24.Dictionary of National Biography 2004. Vol 24.
- ↑ A. C. L. G. Günther // Proceedings of Royal Society of London B. — 1915. — Vol. 88. — № 608 (Obituary notice of fellows deceased). — P. 11—26. — doi:10.1098/rspb.1915.0016
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|