Աթենքի համալսարան հուն․՝ Οθώνειον Πανεπιστήμιον, հուն․՝ Εθνικόν Πανεπιστήμιον, հուն․՝ Αθήνησι Εθνικόν και Καποδιστριακόν Πανεπιστήμιον և հուն․՝ Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών
Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան, Աթենքի համալսարան (հուն․՝ Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών), Հունաստանի հնագույն համալսարաններից է։ Հիմնադրվել է 1837 թվականին։
Պատմություն
Աթենքի համալսարանը հիմնադրվել է 1837 թվականի մայիսի 3-ին և տեղակայվել է ճարտարապետներ Ստամատիոս Կլանտիսի և Էդուարդ Շչոբերտի կալվածքում, Ակրոպոլիսի հյուսիսային լանջին։
Համալսարանը ի սկզբանե կոչվել է Օտտոնյան համալսարան (Οθώνειον Πανεπιστήμιον) ի պատիվ Հունաստանի Օտտոն I թագավորի (Othon) և ունեցել է 4 ֆակուլտետներ՝ աստվածաբանության, իրավագիտության, բժշկագիտության, և արվեստի (ներառյալ կիրառական գիտություններ և մաթեմատիկա)։ Ունեցել է 33 պրոֆեսոր, 52 ուսանող և 75 չներառված աուդիտորներ։
Kleanthis շինության փոքր տարածքը չի կարողացել բավարարել Օտտոնյան համալսարանի պահանջները, ուստի դանիացի ճարտարապետ Քրիստիան Հանսենին հանձնարավել է նախագծել նոր շենք համալսարանի համար[7] : Հետևելով նեոդասական մոտեցմանը՝ Հանսենը համատեղում է «հուշարձանի շքեղությունը մարդկային լայնածավալ պարզության հետ»՝ շինության տալով H-տեսք։ Շինարարությունը սկսվում է 1839 թվականին։ Շենքի դիմացի թևը հայտնի է որպես "Propylaea", այն ավարտին է հասցվել 1842-1843 թվականներին։ Մյուս թևերի կառուցման հսկողությունն իրականացրել է հույն ճարտարապետ Լիսանդրոս Կաֆտանտցոգլուն, ավելի ուշ՝ նրա գործընկեր Անաստասիոս Տեոֆիլասը՝ շինությունն ավարտին հասցնելով 1864 թվականին։ Շենքը համարվում է «Աթենքի նեոդասական եռագրություն» Աթենքի ակադեմիայի և Հունաստանի ազգային գրադարանի հետ միասին, որոնք հետագայում կառուցվել են համալսարանի աջ և ձախ կողմերում[7]։
1862 թվականին Օտտոնյան համալսարանն անվանվել է Ազգային համալսարան (Εθνικόν Πανεπιστήμιον), ավելի ուշ՝ Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան՝ ի պատիվ անկախ Հունաստանի առաջին ղեկավարը Իոան Կապոդիստրիայի։
Համալսարանի կառուցվածքի մեծ ձևափոխումներ իրականացվեցին 1904 թվականին, երբ արվեստի ֆակուլտետը տարանջատվեց 2 ֆակուլտետների՝ Արվեստի (Σχολή Τεχνών) և Գիտություն (Σχολή Επιστημών), վերջինս իր հերթին կազմված է ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններից և դեղագիտության դպրոցից։ 1919 թվականին ավելացվեց քիմիայի ֆակուլտետը, 1922 թվականին դեղագիտության դպրոցը անվանափոխվեց և դարձավ բաժին, բժշկության ֆակուլտետում ավելացավ ատամնաբուժության բաժինը։
1895-1911 թվականներին համալսարանը յուրաքանչյուր տարի համալրվել է շուրջ 1,000 նոր ուսանողներով։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այս թվաքանակը կրկնապատվեց՝ դառնալով տարեկան 2000 ուսանող։ Այդ պատճառով որոշվեց բոլոր ֆակուլտետներում կիրառել մուտքի ընդունելության քննություններ, որն սկսվեց 1927-1928 ակադեմիական տարվանից։ 1954 թվականից ի վեր ընդունված ուսանողների թիվը գրանցվում է Կրթության և կրոնի նախարարության կողմից։
Խորհրդանիշ
Աթենաս հունական աստվածուհին համարվում է համալսարանի խորհրդանիշը։
Ֆակուլտետներ, բաժիններ
Համալսարանը բաժանվում է դպրոցների ("σχολές"), ֆակուլտետների ("τμήματα"), բաժինների ("τομείς")[8]: