Վերջնագիրը Մետաքսասին ներկայացրել է Հունաստանում Իտալիայի դեսպան Էմանուել Գրացցին 1940 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 03:00 հետո, ով նոր էր վերադարձել Աթենքում Իտալիայի դեսպանատան կազմակերպած միջոցառումից և պահանջել է Հունաստանից թույլ տալ Առանցքի ուժերին մտնել հունական տարածք և գրավել որոշակի չհստակեցված «ռազմավարական տարածք» կամ դիմակայել պատերազմին, որին անմիջապես հաջորդել է լակոնիկ պատասխանը՝ όχι (Ոչ)։ Ինչևէ, նրա իրական պատասխանը եղել է, “Alors, c’est la guerre!” (Այդ դեպքում պատերազմ)[1][2]։
Ի պատասխան Մետաքսասի հրաժարական պատասխանի՝ իտալական զորքերը տեղակայվել են Ալբանիայում, այնուհետև իտալական պրոտեկտորատը հարձակվել է հունական սահմանի վրա ժամը 05:30, և Հունաստանը ներգրավվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ (Հույն-իտալական պատերազմ, Հունաստանի ճակատամարտ)։
Հոկտեմբերի 28-ի առավոտյան անկախ քաղաքական պատկանելությունից հույն բնակչությունը դուրս է եկել փողոց՝ աղաղակելով «Ոչ»։ 1942 թվականից այս օրը նշվում է որպես «Ոչ-ի օր». նախ նշվել է հիմնականում դիմադրության անդամների շրջանում, պատերազմից հետո՝ բոլոր հույների մոտ։